ԵԽԽՎ նախագահը ներառվել է Բաքվի սև ցnւցակում

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով ԵԽԽՎ ղեկավարի հայտարարությունները:

«Մենք վճռականորեն մերժում և դատապարտում ենք Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի կողմից առաջադրված մեղադրանքները: Մեր երկրի առաջնորդին բռնապետ անվանելն ու նրան վիրավորելը բացարձակ անընդունելի է, դա քաղաքական տգիտության ու բթամտության դրսևորում է։

Ինչ վերաբերում է Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի որոշումների վերաբերյալ մեր դիրքորոշմանը, ապա անհեթեթություն է Ադրբեջանից պահանջել կատարել դատարանի որոշումները՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը չի մասնակցել այդ դատավորների ընտրությանը:

Եթե նա մտնի Ադրբեջան, մենք կարգելենք մուտքը»,- ասել է Այխան Հաջիզադեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ