Տևական ժամանակ է՝ լրատվական-տեղեկատվական դաշտում Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան «փոխհրաձգություն» է:
Շախմատային լեզվով ասած՝ կողմերը միմյանց դեմ են հանել «թագավորին ու թագուհուն», և Մամիջանյան-Խամոյան զույգը ամենօրյա ռեժիմով՝ գրառումներով ու հայտարարություններով, փորձում է սեփական առաջնորդից կերտել «թագավոր»՝ հակառակորդ թևի առաջնորդին դարձնելով էլի շախմատային լեզվով ասած՝ «պեշկա» կամ շարքային «զինվոր»:
Ինչևէ, նրանցից յուրաքանչյուրը փորձում է մյուսին առավելագույնս «սևացնել» կամ չեզոքացնել, իսկ հանրությունը սպասում է այս ամենի հանգուցալուծմանը, կամ այլ կերպ ասած, «դուելին»:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը սակայն նշում է, որ չպետք է հավատալ այդ տեղեկատվական աղմուկին, և որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյան միջև լուրջ կոնֆլիկտ երբեք չի եղել ու չի էլ լինելու, և այս ամենը ընդամենը բեմականության մաս է:
Քաղաքագետը նկատում է՝ Քոչարյանն ու Սարգսյանը «սիամական զույգեր» են և ունեն մեկ մարմին՝ մեկ պորտալար, որը ձգվում է բոլորին հայտնի ուղղությամբ:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի ռեպորտաժում։
621 դիտում , 1 դիտում այսօր