Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը եզրափակչում է

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը դուրս է եկել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ:

Խորվաթիայի Օսիջեկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի հենացատկի վարժությունում հավաքելով 14,683 միավոր` Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ:

Նա նախորդ 3 փուլերից երկուսի հաղթողն է:

Եզրափակիչները կկայանան ապրիլի 12-13-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ