Հնդկաստանը սատարում է խաղաղության օրակարգին. Հակոբ Արշակյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի փոխնախագահ Հարիվանշ Նարայան Սինգհի հետ:

Կողմերը քննարկել են հայ-հնդկական միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հակոբ Արշակյանը կարևորել է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները՝ նշելով, որ դրանք հիմնված են դարավոր պատմության և փոխադարձ հարգանքի վրա:

Բարձր գնահատելով երկու խորհրդարանների միջև արդյունավետ փոխգործակցությունը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը կարևորել է Ազգային ժողովում իր ղեկավարությամբ գործող Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը:

Հնդկաստանի խորհրդարանի փոխնախագահ Հարիվանշ Նարայան Սինգհը կարևորել է Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների զարգացումը՝ նշելով Հնդկաստան-Հայաստան բարեկամական խմբի ձևավորմանն ուղղված քայլերի առանձնահատուկ դերը խորհրդարանական կապերն էլ ավելի ամրապնդելու և նոր հեռանկարների ստեղծման հարցում:

Հարիվանշ Նարայան Սինգհը մեծապես կարևորել է 2024 թվականին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հնդկաստան՝ ընդգծելով փոխայցերի նշանակությունը հարաբերությունների զարգացման գործում:

Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Հնդկաստանի պատվիրակության անդամներն իրենց աջակցությունն են հայտնել նախագծի առթիվ՝ շեշտելով, որ Հնդկաստանը սատարում է խաղաղության օրակարգին:

ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է բարեկամ Հնդկաստանի հետ փոխշահավետ համագործակցության զարգացմամբ, և տարբեր ոլորտներում առկա է մեծ ներուժ:

Հակոբ Արշակյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ