Սարիկ Մինասյանը Գյումրիում ամենաբարձր տոկոս հավաքած թեկնածուն է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանում անցկացվելիք տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության համար հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հետ զրուցում անդրադարձել է Գյումրու ընտրություններին։

Նա նկատել է, որ Սարիկ Մինասյանը ամենաբարձր տոկոսը հավաքած թեկնածուն։

«Շատ բնական է, որ պառլամենտական երկրում ոչ մի ուժ միանձնյա 50 և ավելի տոկոսը չի հավաքում: Մենք ընտրել ենք պառլամենտարիզմի ճանապարհը և ընդհանուր առմամբ հետագա մեր տասնամյակների ընտրությունների շատ և շատ արդյունքներ նմանատիպ են լինելու»,- նշել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ