Ինձ հետ կապված որևէ իրավական գործընթաց չկա և չի կարող լինել․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը համոզված է, որ դատախազությունն իր հետևից չի գնա։

«Ոչ, ոչ, ոչ։ «ԱՆԻՖ»»-ի հետ կապված իմ վերաբերյալ որևէ իրավական գործընթաց չկա և չի կարող լինել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Տիգրան Ավինյանը։

Պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հարաբերությունների մասին, Ավինյանը դրանք որակել է «մտերիմ»։

անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած ընտրական զարգացումներին և պնդմանը, թե Սարիկ Մինասյանը չհաղթեց Գյումրիում՝ Ավինյանը նշել է, որ ամենաբարձր քվեներ ստացած թեկնածուն հենց Սարիկ Մինասյանն էր։

«Շատ բնական է, որ պառլամենտական երկրում ոչ մի ուժ միանձնյա 50 և ավելի տոկոսը չի հավաքում: Մենք ընտրել ենք պառլամենտարիզմի ճանապարհը և ընդհանուր առմամբ հետագա մեր տասնամյակների ընտրությունների շատ և շատ արդյունքներ նմանատիպ են լինելու»,- ասել է Ավինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ