Ալմաթիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների նիստը. Հայաստանը ներկայացնում է փոխնախարարը

Ալմաթիում ընթանում է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նեղ կազմով նիստը։ Հայաստանը ներկայացնում է ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը:

Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ միջոցառման մեկնարկից առաջ Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուն ձեռքսեղմումով ողջունել է դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին։

Ռուսական պատվիրակությունը գլխավորում է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո կկայանա Ռուսաստան-Կենտրոնական Ասիա ձևաչափով արտգործնախարարությունների ղեկավարների առանձին հանդիպում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ