Վրաստանը պատրաստ է հարթակ դառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության համար. Բոչորիշվիլի

Վրաստանը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը և կարող է հարթակ ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության համար:

Այս մասին ասել է երկրի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին։

«Վրաստանը բազմիցս հայտարարել է, որ մենք պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության վերջնական կարգավորմանը, խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, որպեսզի ապահովվի տարածաշրջանում կայուն խաղաղություն: Թբիլիսին պատրաստ է աջակցել երկու հարևան երկրի հետ հարաբերությունների կարգավորմանը»- ասել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարը։

Նա կրկնել է, որ վրացական կողմը միշտ պատրաստ է միջնորդ լինել այդ գործընթացում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ