Հաագայի դատարանը չի կարողանա դատել Պուտինին

Հաագայի միջազգային քրեական դատարանը չի կարող դատական ընթացք սկսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, քանի դեռ նա պաշտոնավարում է։ Այս մասին հաղորդում է Euronews-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հրապարակման համաձայն՝ նույն իրավական սկզբունքը վերաբերում է նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինին և արտգործնախարար Սերգեյ Լավրովին։

Աղբյուրները նշում են, որ հնարավոր է անցկացնել հեռակա դատավարություն, սակայն միայն այն դեպքում, երբ Պուտինը դադարեցնի իր լիազորությունները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ