![]()
Գյումրիում թեև նախընտրական ու հետընտրական թոհուբոհը ավարտվել է, սակայն «քաղաքական կրքերը» չեն հանդարտվում. քաղաքացիների համբերությունն ու նյարդերը սկսում են տեղի տալ:
Թեև Մարտուն Գրիգորյանը երկար լռությունից հետո հայտարարեց, որ անհրաժեշտ քանակությամբ քվե կտա Վարդան Ղուկասյանին, որպեսզի վերջինս ընտրվի Գյումրու քաղաքապետ, սակայն նրանց քաղաքական «հայրերի» ու կուրատորների ջրերը նույն առվով չեն հոսում, ավելին՝ այդ ջրերը օր օրի ավելի են «պղտորվում»:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը կարծիք է հայտնում, որ Մարտուն Գրիգորյանը չի եղել որոշում կայացնողը, այլ պարզապես կայացված որոշման հրապարակողը, այն էլ մեծ դժվարությամբ, ինչի մասին է վկայում նաև Գրիգորյանի 5 անգամ վերախմբագրված ֆեյսբուքյան գրառումը:
Ստեփանյանը նշում է՝ նույնիսկ եթե Վարդան Ղուկասյանը ընտրվի Գյումրու քաղաապետ, դա պատմության մեջ ամենակարճ կյանք ունեցող ավագանին է լինելու:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում.
![]()