«Հանուն Հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է ամեն կերպ դիմադրի Կապանում ՌԴ հյուպատոսության բացմանը։ Նա նման տեսակետ հայտնեց Civic.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, թե հյուպատոսության բացման շուրջ բանակցությունները կավարտվեն մայիսին․ «Մենք պետք է տարատեսակ հնարքներով հնարավորինս հետաձգենք, հետագայում նաև չեղարկենք նման հնարավորությունը՝ մանավանդ, որ Հայաստանն ապառուսականացման խնդիր է դրել։ Մենք ապառուսականացրել ենք «Զվարթնոց» օդանավակայանը, Հայաստան,-Իրան, Հայաստան-Թուրքիա անցակետը, հետզհետե պետք է ապառուսականացվի Էրեբունի օդանավակայանը, 102-րդ ռուսական ռազմաբազան»,-ասաց նա։
Բլեյանը նշեց, որ Ռուսաստանին անհրաժեշտ է Հայաստանում քաղաքական ներկայություն, իսկ Հայաստանը պետք է թույլ չտա, որ հնարավորության դեպքում ՌԴ-ն նորից ինչ որ գործարքի գնա Ադրբեջանի ու Թուրքիայի հետ․ «Դարեր շարունակ սա է Ռուաստանի Դաշնության գործելաոճը։ Պարզապես պետք է հասկանալ, որ ՌԴ-ն ոչ թե Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, այլ հակառակորդը»,-նկատեց մեր զրուցակիցը։
Առնոլդ Բլեյանը գտնում է, որ Ռուսաստանը Հայաստանին պետք էր 2020 թվականի նոյեմբերի 9-ին, պետք էր նաև Արցախի հայաթափման օրերին, այն ժամանակ, երբ Ադրբեջանը ներխուժեց Սև լճի տարածք։ Մեր զրուցակիցը, սակայն, փաստում է, որ նույնիսկ այդ ժամանակ Հայաստանը ՀԱՊԿ-ից որևէ աջակցություն չստացավ, փոխարենը Մոսկվան հայտարարեց, թե սահմանները պետք է դեմարկացվեն ու դելիմիտացվեն։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
93 դիտում , 1 դիտում այսօր