Հանրային խորհուրդը համարվում է կազմավորված. հայտնի է՝ ով է նախագահը. վարչապետի հայտարարությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել Հանրային խորհրդի կազմավորման մասին։

Հայտարարությունը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում։

Հայտարարության համաձայն՝ սահմանված կարգով ընտրված Հանրային խորհրդի 45 անդամների կազմից Հանրային խորհրդի նախագահի թեկնածությունը ներկայացվել էր ՀՀ կառավարության քննարկմանը։

«Կառավարության 2025 թվականի ապրիլի 9-ի N 389-Ա որոշմամբ՝ Հանրային խորհրդի նախագահ է նշանակվել Արայիկ Խզմալյանը։ 2025 թվականի ապրիլի 10-ից Հանրային խորհուրդը համարվում է կազմավորված»,- ասվում է վարչապետի հայտարարության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ