Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ է ստացվել ֆեյսբուքյան խմբերից մեկում «Բու» տեսակի թռչնի վաճառքի կամ փոխանակման հայտարարության վերաբերյալ։
Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթով պարզվել է, որ Գառնի համայնքի բնակիչ Ա.Ա.-ը, առանց համապատասխան թույլտվության, պահում է «Բվիկ» տեսակի մեկ թռչուն, որը վերջինս ձեռք էր բերել թռչնի շուկայից փոխանակման միջոցով։
Բվիկի արտաքին զննությամբ վնասվածքներ չեն արձանագրվել։
«Ջրվեժ արգելոցապարկային համալիրի» տարածքում, hամապատասխան կարգի համաձայն, թռչունը բաց է թողնվել վայրի բնություն։