Մարտուն Գրիգորյանի դուռն էլ Վարդան Ղուկասյանի համար կդառնա սրբի դուռ…Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է.

Գյումրիում սպասվող 41+ «կինոյի» մասին…
Մարտուն Գրիգորյանը իր հայտարարության մեջ միայն խոսել է նրա մասին, որ «անհրաժեշտ թվով ձայներ կապահովի Վարդան Ղուկասյանին քաղաքապետ ընտրվելու համար»:

Բայց չի հայտարարել նրա հետ կոալիցիա կազմելու մասին, իսկ դա այս պահին բաց է թողնում հարցը, թե ինչպես է Վարդան Ղուկասյանը ավագանու որոշումներ ընդունելու, եթե իրեն Մարտուն Գրիգորյանի աջակցությունը մեկանգամյա ակտ լինի…

Նա ստիպված կլինի ամեն անգամ գնալ Մարտուն Գրիգորյանի դուռը’ անհրաժեշտ թվով ձայներ խնդրելու համար, իսկ այդ դեպքում Վարդան Ղուկասյանը կմնա սոսկ դերասան ու բուտաֆորիկ քաղաքապետ կամ չի լինի, եթե Մարտուն Գրիգորյանը կամ նրա վերադասը չցանկանան…

Մարտուն Գրիգորյանի դուռն էլ Վարդան Ղուկասյանի համար կդառնա սրբի դուռ…

Թե բա’ ընդդիմությունը հաղթել է Գյումրիում

Պյուռոսյան հաղթանակ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ