Մինչև 35% հետվերադարձ՝ Հայաստանում կինո նկարելու համար.Սիսակ Գաբրիելյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Մինչև 35% հետվերադարձ՝ Հայաստանում կինո նկարելու համար
Արտերկրում ապրող ընկերներիս խնդրում եմ տարածել։
Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ այսօր ՀՀ կառավարությունը հաստատեց «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի շրջանակներում ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի փոխհատուցման կարգը և պայմանները:
Ֆիլմարտադրողները կարող են ստանալ՝
✅ մինչև 25% հետվերադարձ՝ օգտվելով սահմանված ապրանքների և ծառայությունների ցանկից
➕ ևս 10% հավելյալ փոխհատուցում, եթե ֆիլմը հանրահռչակի Հայաստանը՝ խթանելով զբոսաշրջությունն ու բարձրացնելով Հայաստանի և հայ ժողովրդի դրական կերպարը:
📽️ Այս նախաձեռնությունը մեծ խթան կլինի Հայաստանի կինոարդյունաբերության զարգացման համար՝
🔹 կգրավի օտարերկրյա ներդրումներ,
🔹 կստեղծի նոր աշխատատեղեր,
🔹 կբարձրացնի ոլորտի միջազգային մրցունակությունը։
Միջազգային գործընկերների կողմից արդեն իսկ առկա է հետաքրքրություն, և ստորագրվել են համագործակցության հուշագրեր։
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ներգրավված են եղել այս կարևոր նախաձեռնության իրականացման գործում։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ