2018-ից երկրի կենսաթոշակային հիմնադրամը 234 միլիարդ դրամով ավելացրել ենք, բայց անհատի մակարդակում ոչ մի շոշափելի բան տեղի չի ունեցել. Փաշինյան

«2018-ից երկրի կենսաթոշակային հիմնադրամը 234 միլիարդ դրամով ավելացրել ենք՝ ավելի քան 500 միլիոն դոլարով, նվազագույն կենսաթոշակը կրկնապատկել ենք՝ 18-ից դարձրել ենք 36 հազար դրամ»,- կառավարության նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով, դա արվել է է աշխատող մարդկանց հաշվին:

«Բայց անհատի մակարդակում ոչ մի շոշափելի բան տեղի չի ունեցել, որովհետև այդ ընթացքում էլ 125 հազար մարդով ավելացել է կենսաթոշակառուների թիվը. 2018-ին եղել է 525 հազար, հիմա՝ 650 հազար է»,- ընդգծեց նա:

«7 տարի պահանջվեց, որպեսզի քաղաքական համարձակություն դրսևորենք՝ անապահովության գնահատման համակարգի փոփոխություն իրականացնենք: Այսօր ինձ մոտ հարց ծագեց ՝ մի րոպե կարո՞ղ է ընտանիք ունենք, որ 25 կամ 30 տարի անապահովության համակարգում է, համոզված եմ, որ ունենք, նախարարին խնդրել եմ տեսնենք՝ քանի մարդ և քանի ընտանիք կա»,- նշեց նա:

«Սա կատարյալ անհարգալից վերաբերմունք է այդ մարդու նկատմամբ, 30 տարի անապահովության նպաստ է ստանում, մենք էլ համարում ենք, որ իրեն լավություն ենք անում, մենք դրանով իրենց սերնդեսերունդ դարձնում ենք աղքատ, մտցնում ենք արյան մեջ այդ աղքատությունը»,- նկատեց վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ