Մենք ինչքան մարդուն օգնում ենք, այնքան իր սև ցուցակում գտնվելն ավելի սևանում է. Նիկոլ Փաշինյան

«Շատ են խոսում նրա մասին, որ մենք 2018 թվականին խեղճ, անճար մարդու պաշտպան էինք ընկալվում, հիմա չենք ընկալվում որպես այդպիսին: Սրա մեջ ինչ-որ չափով ճշմարտություն կա և մեր ծրագրերի էվոլյուցիան դրա մասին է վկայում»,- Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ իրենք 2018 թվականից ասել են, որ աղքատությունը հաղթահարվում է միայն աշխատանքով. «Աշխատանքը բերում է աղքատության հաղթահարման, եթե արդյունավետ աշխատանք է, որովհետև եթե աշխաատանքն արդյունավետ չի, գիտելիքահենք չի, աշխատանքը նույնն է, թե մեքենան, որ ցեխի մեջ է ընկնում, ասում ենք այս մեքենայի այստեղից դուրս գալու ձևն աշխատանքն է, շարժիչը միլիոնի տակ աշխատում է, բայց առաջ չի գնում և արդյունքում մատոռը խփելու է:

Ես ամեն օր դրա հետ առնչվում եմ, մարդը հաց չունի, մենք կարեկից ենք, մենք իհարկե աջակցում ենք, որ այդ մարդը հաց ունենա, բայց հաջորդ օրն էլի պարզում ենք, որ ինքն էլի հաց չունի, երրորդ օրն էլ ենք տալիս, չորրորդ օրը հետաքրքրվում ենք, չորրորդ օրն էլ հաց չունի, հինգերորդ օրն էլ, մի տարի հետո էլ, սրա վերջը պետք է գտնվի, սրա վերջն այն է, որ մենք պետք է կարողանանք մարդկանց աջակցել, որ իրենք իրենցով զբաղվեն: Երբ ասում եմ՝ աղքատությունը մեր գլխում է, սա նկատի ունեմ: Մենք ինչքան մարդուն օգնում ենք, այնքան իր սև ցուցակում գտնվելն ավելի սևանում է: Մենք պետք է աջակցենք աշխատողին, իսկ չաշխատողին պետք է քաջալերենք, որ նա աշխատի, իսկ աշխատել կարող է միայն կրթության միջոցով»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ