Եվրահանձնաժողովը հրաժարվել է մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Անթալիայի դիվանագիտական ֆորումը (ADF 2025) կկայանա ապրիլի 11-ից 13-ն ընկած ժամանակահատվածում։ Թուրքիան կհյուրընկալի ավելի քան 100 երկրների ղեկավարների, նախարարների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների։

Եվրահանձնաժողովի` ընդլայնման հարցերով պատասխանատու անդամ Մարտա Կոսը հայտնել է, որ Թուրքիայում սկսված ժողովրդական ճնշումների և Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության պատճառներով Եվրահանձնաժողովը հրաժարվել է մասնակցել ֆորումին։

Նա այս իրավիճակը մեկնաբանել է որպես միջազգային ասպարեզում Թուրքիայի հեղինակության կորուստ։

Հավելենք` ֆորումին կմասնակցի նաև Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան։

Ապրիլի 11-12-ին ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ևս կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Աշխատանքային այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:

110 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ