Իրան-Հայաստան զnրավարժությունների հիմնական նպատակը սահմանների անվտանգության ուժեղացումն է. ԻՀՊԿ պաշտոնյա

Իրան-Հայաստան զորավարժությունների հիմնական նպատակը սահմանների անվտանգության ուժեղացումն է և ստորաբաժանումների մարտունակության բարձրացումը:

Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ ցամաքային զորքերի օպերատիվ վարչության պետի տեղակալ Վալիոլլահ Մանին:

«Հաշվի առնելով Հարավային Կովկասի ռազմավարական դիրքը և համատեղ սահմանների գործոնի կարևորությունը՝ զորավարժությունները նախապես պլանավորվել և մշակվել են՝ միաժամանակ մարտական պատրաստականության և խաղաղության ու անվտանգության ուղերձ փոխանցելու համար»,- նշել է նա։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ապրիլի 9-10-ը Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի տարածքում, ԻԻՀ ԶՈՒ ստորաբաժանումը՝ Իրանի տարածքում:

Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ