Օդի ջերմաստիճանն էլ ավելի կնվազի․ ձյան տեսքով տեղումներ կդիտվեն

 

Երևան քաղաքում՝ ապրիլի 10-14-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Ապրիլի 10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

Հանրապետության տարածքում` ապրիլի 10-14-ին` առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 11-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6մ/վ: Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ ապրիլի 9-11-ին` 18-22 մ/վ, 12-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ