ՈւԵՖԱ-ն 40 հազար եվրոյով տուգանել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ մարտի 23-ին Հայաստանի հավաքականի հետ խաղի ընթացքում տեղի ունեցած միջադեպի պատճառով։
ՈւԵՖԱ-ի որոշմամբ՝ Ազգերի լիգայի հաջորդ տնային հանդիպումը կանցկացվի առանց հանդիսատեսի։
Հիշեցնենք՝ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային խաղերի պատասխան հանդիպմանը Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին հյուրընկալվել էր Վրաստանի հավաքականին ու պարտվել 6:1 հաշվով: Խաղի ավարտից հետո վրացի երկրպագուների մի խումբ մտել էր խաղադաշտ, վազել դեպի հայ երկրպագուների սեկցիա և պլաստիկե ու մետաղական տարաներ նետել նրանց ուղղությամբ: