![]()
Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում հունիսի 2-ին բացվեց Հայաստանի հավաքականի ավագ` Հենրիխ Մխիթարյանի հոր` «Արարատ» ֆուտբոլային թիմի հարձակվող Համլետ Մխիթարյանի անվամբ ֆուտբոլային մարզադաշտ: Այդ որոշումը կայացրել է համայանքի ավագանին:
Լրագրողների հետ զրույցում Սպանդարյան համայնքի ղեկավար Ավետիք Մխիթարյանը նշեց, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի աջակցությամբ է բացվել մարզադաշտը, որի համար ներդրվել է 37 մլն ՀՀ դրամ:
«Աշխատանքները սկսել են իրականացվել 2017 թվականից: Մարզադաշտը կառուցվել է դեռ 1980-ական թվականներին»,- նշեց համայնքապետը:
Նրա խոսքով` այն ժամանակվանից ի վեր ցանկապատն ամբողջությամբ քայքայվել էր, սակայն այժմ այն վերականգնել են: Այժմ մարզադաշտի կողքին կառուցվել է նաև հանդերձարան, որտեղ առկա են բոլոր հարմարությունները:
![]()