Վերջին օրերին խորհրդարանական ընդդիմության մոտ «երկրորդ շնչառություն» է բացվել, և հնարավորություն կրկին վերադառնալ փողոց, որտեղ իրենց համար կարևոր «օրակարգային հարցերը» լուծելու ավելի մեծ շանս են տեսնում, քան խորհրդարանում։
Դժվար չէ կռահել, որ այս անգամ էլ ընդդիմության աչքից չի վրիպել Արցախի հետ կապված հայտարարություններն ու արցախցիների սոցիալական խնդիրները, որոնց քողի տակ փաթեթավորել են սեփական ցանկություններն ու օրակարգը, այն է՝ հասնել այդքան բաղձալի իշխանափոխության։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում քաղաքագետ Հարություն Մկրտչյանն ասում է՝ չի հասկանում բարձրացված աղմուկի իմաստը:
Ըստ նրա՝ մարդկանց սոցիալական պրոբլեմները «մատի փաթաթան» դարձնելով՝ փորձում են նրանց դուրս հանել փողոց:
Քաղաքագետի համոզմամբ՝ հայրենիքի փրկության հերթական շարժումն է, սցենարը նույնն է, սցենարիստը՝ նույնպես, և այդ ճանապարհին ամեն ինչ պետք է սպասել, ամեն ինչի պետք է պատրաստ լինել:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի ռեպորտաժում.