Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ԵՄ առաքելությունն ավելացրել է գիշերային պարեկությունների թիվը

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը մարտ ամսից ավելացրել է գիշերային պարեկության թիվը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ նպատակ ունենալով բարելավել գիշերային անվտանգությունը և նվազեցնել հնարավոր լարվածությունը։

«Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը մարտից ավելացրել է գիշերային պարեկությունների թիվը Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական հատվածի երկայնքով՝ գիշերային անվտանգությունն ու ապահովությունը բարձրացնելու և հնարավոր լարվածությունը թոթափելու համար։ Մեր դիտորդները ամեն ժամ հավատարիմ են մնում շարունակական ներկայությունն օր ու գիշեր ապահովելուն»,- ասվում է առաքելության X-ի միկրոբլոգում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ