Արցախցիների վրանից արդեն իսկ հնչեցին իշխանափոխության հայտարարությունները, արագ մոռացան սոցիալականը. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ընդդիմության հայտարարություններին, համաձայն որոնց երբ եղանակները մի քիչ տաքանան, անձրևները կտրվեն, ընդդիմադիր շարժումներ են սկսելու:

«Արցախցիների վրանից արդեն իսկ հնչեցին իշխանափոխության մասին հայտարարություններ։ Շատ արագ մոռացան սոցիալական խնդիրները՝ վերաձևակերպելով դրանք քաղաքական պահանջների։

Սեզոնային ընդդիմությունն իրեն հարիր ոճով հայտարարեց եղանակների տաքանալուն պես իշխանափոխության մասին, անձրևոտ եղանակին մի տեսակ անհարմար է հայրենիք «փրկելը»։

Ընդդիմության միակ նպատակը արցախցիներին ցույցի մատերիալ օգտագործելով իշխանափոխություն անելն է»,- գրում է Չախոյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ