Սարգսյանն ու Քոչարյանը պորտալարով կապված են՝ ՀՀ-ի դեմ գործելու համար, այլապես Պուտինը կուղարկի Բաքու

ՔԺԿ նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Գյումրու ընտրությունների նշանակությունը պետք չէ չափազանցել, փոխարենը պետք է անել ամեն ինչ, որ մյուս ընտրություններն ավելի լավ միջավայրում անցնեն: «ԱԱԾ-ին պետք է ասել ցուցակ տպի, տեսնենք՝ քանի գործակալ կար, որ մասնակցում էր ընտրություններին։ Ռուսական գործակալական ցանցը պետք է բացահայտվի, այլապես մենք անընդհատ նման պատկեր ենք ունենալու»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։

Խոսելով ընտրություններից հետո ստեղծված քաղաքական իրավիճակի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև առկա հակասությունների մասին՝ մեր զրուցակիցն ասաց. «Իրենք ինչքան էլ իշխանություններին դեմ են, Նիկոլին ատում են, տարածում են, թե Նիկոլը Սերժի մարդն է՝ պորտալարով իրար հետ կապված են համատեղ անցյալով։ Ճգնաժամի ընթացքում լինելու են Հայաստանի Հանրապետության դեմ, այլապես Պուտինն իրենց կուղարկի իրենց ընկերների մոտ Բաքու՝ «պերեդաչի» տանելու»։

Քաղաքագետն անդրադարձավ Երևանի կենտրոնում բողոքի ցույցեր անող արցախահայերին և նշեց. «Ե՞ս եմ մեղավոր, որ իրենք եկել են, մեղավորը Սերժը, Ռոբերտն ու Բակոն են… մեզնից ու ՀՀ իշխանությունից ի՞նչ են ուզում։ Երևի իրենց ասել են, որ եթե Հայաստանում տապալեն օրինական իշխանությանը, հետ կտանեն Ստեփանակերտ։ Իրենք էլ դա են փորձում անել։ Այս ամենի պատասխանատուն Զորի Բալայանն է իր կլանով։ Առանց նեյնիմի պետք է ԱԱԾ-ն պայման դնի՝ ով խելոք է, մնացեք ապրեք, եթե ոչ՝ 24 ժամում լքեք Հայաստանն ու որ ջանդամն ուզում եք՝ ապրեք։ Ես արցախահայերին խորհուրդ եմ տալիս հեռու մնալ ղարաբաղյան կլանից, որովհետև դրանք ոճրագործներ են Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության հանդեպ։ Ես առաջարկում եմ՝ ինտեգրվեք մեր ժողովրդի հետ, իրար հետ լավ ապրենք, ի՞նչ գործ ունեք նրանց հետ։ Ենթադրենք, տապալեցիք Հայաստանի Հանրապետությունը, հետո ո՞ւր եք փախնելու»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ