Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի ապրիլի 8-ին Բուենոս Այրեսում կայացած Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) Գործադիր կոմիտեի 59-րդ նիստի ընթացքում ընտրվել է Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու:

Համաձայն Դատախազների միջազգային ասոցիացիայի կանոնակարգի` Գործադիր կոմիտեի անդամը նշանակվում է Ընդհանուր ժողովի կողմից՝ 3 տարի ժամկետով:

Ընդհանուր ժողովի հերթական հանդիպումը կկայանա 2025 թվականի սեպտեմբերին Սինգապուրում, որի ընթացքում տեղի կունենան Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունները:

Գործադիր կոմիտեն ԴՄԱ-ի ղեկավար և վարչական մարմինն է: Այն կազմված է Նախագահից, փոխնախագահներից և անդամներից:

ՀՀ գլխավոր դատախազությունը Դատախազների միջազգային ասոցիացիային անդամակցում է 1999 թվականի հունվարի 1-ից, իսկ որպես Գործադիր կոմիտեի անդամ առաջադրվում է առաջին անգամ:

Ասոցիացիան հիմնադրվել է 1995 թվականին և նպատակ ունի աջակցելու դատախազներին ամբողջ աշխարհում՝ խթանելու իրավունքի գերակայությունը և ապահովելու մասնագիտական վարքագծի վերաբերյալ ԴՄԱ չափանիշների լիարժեք կիրառումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ