Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը․
7 ամիս դեղին մամուլն ու սպիտակեղեն քրքրելու սիրահար հայության մի հատվածը բուռն, իրար վիրավորելով քննարկեցին Անդրեի կնոջ էջից համատեղ լուսանկարների ջնջելը, ապա Անդրեի «մեղայական», «անպատասխան սիրո» խորհրդավոր գրառումներն ու ֆոտոսեսիաները հատիկ հատիկ , հիմա էլ հրաբուխ պայթեց Անդրեի կնոջ գրառումից հետո, թե նա ագրեսիվ բռնարար է եղել։ Ու հիմա էլ ազգս իրար միս է ծամում այդ թեմայով… Այն որ զույգերն իրենք են մազոխիստաբար հաճույք ստանում, որ իրենց որևէ կերպ քննարկում են, ու իրենք են ժամանակ առ ժամանակ իրենց սպիտակեղենի մի դրվագով սադրում մարած քննարկումը, այլևս կասկածի տեղիք չի տալիս։
Ուղղակի անհասկանալի է ու իմ ուղեղում չի տեղավորվում, թե ինչպես կարող է մարդը իր ընտանեկան կամ անձնական կյանքում որևէ խնդրի բախվելիս արագ վազի ոչ թե հոգեբանի մոտ, ոչ թե ոստիկանություն (եթե բռնության է ենթարկվել), ոչ թե ծնողի, եղբոր, քրոջ ու մոտ ընկերոջ մոտ’ ապրումակցվելու, դարդով ու խորհուրդներով կիսվելու, այլ ուղիղ դեպի հեռախոսն ու իր հույզերը փոխանցի ինստագրամի, տիկ տոկի, յութուբի հանրությանը։
Դա արդեն իրենց մասին է խոսում, ու շատ վատ է խոսում, որ այդ մարդիկ երբեք էլ չեն ունեցել ու չեն էլ հասկանում, թե ինչ բան է անձնական տարածք կամ անձնական կյանք, այլապես այն չէին ապականի, մխտռի ու ախոռի չէին վերածի, նրանց կողմնակիցներն էլ նեղվեին, մի բան էլ անդրօվկիանոսյան մելոդրամայի «հերոսները» «զոհի» դերի մեջ մտնեին… Բայց, ժողովուրդ, դուք էլ պարապ եք? Ճիշտն ասած, 7 ամիս է, անընդմեջ այդ թեման է։ Որքան ուզում ես անտեսել, էլ չի ստացվում, համբերությունն էլ սպառվում է…