Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին

ՀՀ Արտաքին գոչծերի նախարար Արարատ Միրզոյանն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը ներառված են Անթալիայի միջազգային դիվանագիտական ֆորումի մասնակիցների ցանկում:

Ֆորումը կանցկացվի ապրիլի 11-13-ը «Դիվանագիտության վերականգնումը մասնատված աշխարհում» կարգախոսով:

Ակնկալվում է, որ դրան կմասնակցի շուրջ 4,800 ներկայացուցիչ 148 երկրից, այդ թվում՝ 18 ներկայացուցիչ՝ պետությունների ղեկավարների մակարդակով։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Միրզոյանի մասնակցությունը՝ նշելով.

«Ապրիլի 11-12-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Աշխատանքային այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ