Հիբրիդային զորքերը» վերջապես գտել են ամենաարդյունավետ տեխնոլոգիան․Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը․

Հիբրիդային զորքերը» վերջապես գտել են ամենաարդյունավետ տեխնոլոգիան․

Քայլ 1․ արցախահայությանը համոզել ու համոզում են փախստականի կարգավիճակից հետո չստանալ Հայաստանի քաղաքացիությունը, անհատական աշխատանք է տարվում յուրաքանչյուր խմբի հետ՝ օգտագործելով նրանց վախերը, մտահոգությունները, ոմանց դեպքում երբեմն անգամ՝ պարազիտային հոգեբանությունը․ ա/ եթե քաղաքացիություն ստանաք, հետագայում կզրկվեք Արցախում ձեր ունեցած գույքի ու այլ իրավունքներից՝ փոխհատուցումումից մինչև վերադարձ, բ/ եթե քաղաքացիություն ստանաք, ձեր որդիները բանակ են զորակոչվելու, գ/ եթե քաղաքացիություն չստանաք, ապա կպատժեք «Արցախը հանձնած» Հայաստանի իշխանություններին․․․ Ու այսպես շարունակ․․․․

Քայլ 2․ Արցախահայության մեծ մասը չի դիմում ու չի ստանում քաղաքացիություն, Կառավարության մշակած ծրագիրը հայտնվում է ճգնաժամի մեջ՝ ստեղծելով վտանգավոր երկընտրանք․ կա՛մ կառավարությունը ստիպված շարունակում է այն ծրագիրը, որը ի սկզբանե նախատեսված էր զուտ անցումային կարճ փուլի համար ու ժամանակավոր էր, և դրան պետք է հաջորդեր արցախահայության լիարժեք ու լիիրավ ինտեգրումը որպես քաղաքցի, կամ հրաժարվում է դրանից, որի արդյունքում արցախահայության ահռելի խմբի ճգնաժամն ավելի է խորանում, քանի որ երկարաժամկետ ինտեգրման ծրագրից չեն օգտվում, իսկ կարճաժամկետ ծրագիրն այլևս չի գործում։ Իսկ դա կարող է հանգեցնել մի հատվածի արտագաղթելուն։

Քայլ 3․ Ստղեծված հակադրության պայմաններում հիբրիդային զորքերը շարունակում են կեղծ մտահոգությամբ հոգ տանել արցախահայերի այդ խմբի համար՝ կառավարությանը ատելության թիրախ դարձնելով նրանց համար, իսկ նրանց էլ խորացող ատելության թիրախ դարձնելով հասարակության մնացած հատվածների համար։ Սա մի հետևանք է, որը չկարողացան ստանալ Արցախի էթնիկ զտման գնով անգամ, և, բարեբախտաբար, Հայաստանի իշխանություններն ու հասարակությունը ճնշող մեծամասնությամբ արագ, օպերատիվ ու գրկաբաց ընդունեցին նրանց ու առաջնային օգնության ծրագրային ապահովումը հիմնականում հաջողված էր։ Այժմ, կարծես թե ձևը գտել են, ու արցախահայերի նկատմամբ կեղծ հոգատարությամբ արդեն իսկ ներհասարակական կոնֆլիկտի ինտենսիվությունը մեկ աստիճան բարձրացրել են։

Իհարկե, հասկանալի է, որ առանց քաղաքացիության խնդրի լուծման որևէ հիմնական ծրագրի մասին խոսելն ուղղակի աբսուրդ է։ Արցախահայության այն հատվածը, որը Հայաստանը համարում է իր հայրենիքը և իր ու սեփական զավակների ապագան տեսնում է այս երկրում, պետք է ստանա քաղաքցիություն ու կրի լիարժեք իրավունքների ու պարտականությունների ողջ ծավալը։ Իշխանությունները պարտավոր են հստակ հաղորդակցվել մարդկանց հետ, փարատել նրանց մտահոգությունները, վախերը, որոնց վրա ստացվել է այս վտանգավոր արդյունքը։ Իսկ նրանք, ովքեր մերժում են Հայաստանի քաղաքացիությունը, ապա նրանց ուժով չես պահի Հայաստանում․․․ Ինչ արած․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ