Ինչ խոսք՝ հետաքրքիր է հետևել «սրբազանասեր» մարդկանց մակընթացությանն ու տեղատվությանը

Մկրտիչ Իսրայելյանը գրում է.

Անցած տարի, երբ Բագրատ Գալստանյանը քայլելով գալիս էր Երևան՝ որոշ խիստ «սրբազանասեր» մարդիկ «քարերով խփում» էին բոլոր նրանց, ովքեր համարձակվում էին սրբազանի հասցեին քննադատական խոսք ասել։

«Թե բա ոնց եք համարձակվում սրբազան մարդուն քննադատել»։

Այսօր այդ որոշներից ոմանք ամենավերջին բառերով «քացու տակ» են քցել Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանին, որովհետև մարդը իրենց քիմքին հաճելի բան չի ասել։

Ինչ խոսք՝ հետաքրքիր է հետևել «սրբազանասեր» մարդկանց մակընթացությանն ու տեղատվությանը 😙

322 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ