Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է Հայաստանի հետ վստահության ձևավորման ուղղությամբ քայլեր սկսել։
Նրա խոսքով՝ բարեկամության կամ տնտեսական ինտեգրման մասին խոսելը դեռ վաղ է, սակայն առաջին քայլերը հնարավոր են:
«Իհարկե, մենք չենք պատկերացնում, թե ինչպես անմիջապես Հայաստանի հետ բարեկամներ կդառնանք, դա իրատեսական չէ։
Վստահության ձևավորմանը միտված նախաձեռնությունների վերաբերյալ առաջարկներ Բաքուն ստացել է վրացի գործընկերներից։ Մենք դրական պատասխան ենք տվել և սպասում ենք հայկական կողմի դիրքորոշմանը։ Եթե ամեն ինչ ստացվի, ապա կարող ենք ոչ մեծ քայլեր սկսել»,- ասել է Ալիևը՝ որպես հնարավոր քայլեր նշելով րագրողների փոխայցելությունները, անդրսահմանային գետերի հետ կապված հարցերի համատեղ քննարկումները։
Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաև Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծին՝ նշելով, որ դրա ստորագրումից հետո որևէ խոչընդոտ չի լինի համագործակցություն սկսելու համար։ Չնայած այս մտքին, Ալիևը նաև չի մոռացել կեղծ պնդումները, թե խաղաղության համաձայնագրի ստորագրման առումով գնդակը հայկական կողմում է և չի մոռացել հիշեցնել Բաքվի հայտարարած չարչրկված թեզը, թե Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու անհրաժեշտություն կա: