Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Ցավոք, Գեղամը ճիշտ է ասում։ Ինքս էլ շաբաթներ առաջ մի արցախցի ընտանիքից լսեցի, որ իրենց համոզում են չվերցնել ՀՀ քաղաքացիություն ու չօգտվել կառավարության ծրագրերից, ու ցնցվեցի։ Ամեն ինչ արել են, որ արցախցիները կառավարության ծրագրից չօգտվեն ու դեմ դուրս գան Հայաստանի Հանրապետությանը…
Բայց դե այս հակամարդկային ու հակապետական արարքը կատարողները չեն պատժվելու… Նրանք «հարգելի ընդդիմադիր» են, որոնց հակապետական հիբրիդային խաղերն ու հարձակումները ժողովրդավարություն ենք ասում…