Սուտն էլ պիտի չափ ունենա. Սուտն էլ պիտի չափ ունենա. Ալեքսանյանը՝ Մարտուն Գրիգորյանին համայնքապետ ընտրելու առաջարկի և իբր մերժման մասինը՝ Մարտուն Գրիգորյանին համայնքապետ ընտրելու առաջարկի և իբր մերժման մասին

 

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ «Հրապարակ» օրաթերթում տպագրված լուրը, թե ՔՊ-ն առաջարկել է Մարտուն Գրիգորյանին ընտրել Գյումրու համայնքապետ, իսկ Մարտուն Գրիգորյանն էլ մերժել է, բացարձակ սուտ է։

«Նման առաջարկ ՔՊ-ին արել է Մարտուն Գրիգորյանի դաշինքի մաս կազմող կուսակցություններից մեկը նախագահը՝ Հանրային հեռուստաընկերության եթերում՝ հարյուր հազարավոր հեռուստադիտողների աչքի առաջ և նույնքան մարդու առաջ էլ ստացել պատասխան։

ՔՊ-ն Գյումրու ՏԻՄ-ում համամասնական ընտրությունների մեխանիզմի ներդրումից հետո միակ կուսակցությունն է, որ հավաքել է 17 000 քվե և մենք առավել քան պատասխանատու ենք մեզ վստահված յուրաքանչյուր քվեի համար։

Իհարկե, ընդդիմադիր մամուլը մեր օրերում դարձել է մի յուրատեսակ ստի կայսրություն, բայց, հարգելի գործընկերներ, սուտն էլ պիտի չափ ունենա, սահման ունենա»,- գրել է Ալեքսանյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ