Հայկ Թորոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով արցախցիների անվան տակ ընդդիմության ակցիաներին։ Գրռամն մեջ մասնավորապես ասվում է․
Ի՞նչի չեք արձանագրում, որ Արցախցու անունը վարկաբեկողը հենց Հայաստանի 5-րդ շարասյունն է, վարկաբեկված ընդիմադիակները՝ այն երևույթները, որոնք արդեն 5-6 տարի է անընդհատ փորձում են ՀՀ իշխանության դեմ « ռուսադրբեջանական պատվերով » հանրահավաքներ իրականացնել, ու քանի-որ նրանց շուրջը ոչ ոք չի հավաքվում և ոչինչ չեն կարողանում անել,Արցախից բռնի տեղահանված 100-հազարից ավել Արցախահայերից մի 1000-արցախցու հավաքել են իրենց շուրջը և անունը դրել , որ Արցախահայերը դժգոհում են ՀՀ-կառավարությունից կամ Հայաստանի ժողովրդից ավելին են պահանջում, իսկ երբ էդ 5-րդ շարասյանը ատող ժողովուրդը իր դժգոհությունն ու ատելությունն է բարձրաձայնում, նրանց համարում են « Նիկոլի զոմբիներ » և կեղտոտ ձևերով պիտակավորում։
Շատ մարդիկ պարզապես ոչ բավարար կրթություն ունենալու, երբեմն էմոցիաների ազդեցության տակ գրառում կատարելիս, 5-րդ շարասյան շուրջ հավաքված « գյուղչկա, որ շուն չլինի » էդ մի քանի արցախցուն քննադատելուց ընդհանուր Արցախցիներին են կպնում, վիրավորում՝ինչը այո, շատ վատ է, ու դատապարտելի, քանզի Արցախցիները ևս նույն հայն են, բայց ինչու՞ են մարդիկ էդպես անում, որովհետև մի քանի անասունի խելքին են ընկնում ու վարկաբեկում տասնյակ հազարավոր արժանապատիվ Արցախցիների, և սա դեռ եկել է նրանից, երբ սերժն ու քոչարյանը Արցախից հայտնվելով Հայաստանում, ստանձնելով երկրի առաջին դեմքի աթոռը, արդեն իսկ Արցախցի իրենց մերձավորներին լիազորություն տալով ճնշում էին Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների, սերժի ու ռոբի ժամանակ Արցախցի լինելը ՀՀ-ում կանաչ լույս էր, ինչ ուզում անում էին, ու մնում անպատիժ, հիմա մարդկանց մեղադրում են, որ Արցախցիներ ասելով բոլոր Արցախցիներին վիրավորու՞մ են..
Ուշքի եկեք այ տականքներ, ցանկացած ՀՀ-քաղաքացու շրջապատում կան մտերիմ ու բարեկամ Արցախցիներ, ես էլ չեմ հարգի են Հային, որը կփորձի բոլոր Արցախահայերին վիրավորել, ես էլ ունեմ Արցախցի հարյուրավոր ընկերներ և մտերիմներ։ Երբ ադրբեջանը բռնի տեղահանեց Արցախցիներին, նույն Հայաստանի հայերը օր ու գիշեր աջակցում էին Արցախահայերին, ով ինչով կարողանում էր, այո՛ գտնվում էին Արցախցիներ, որոնք անգամ շնորհակալություն չէին հայտնում, մի բան էլ մունաթ էին գալիս, որ քիչ ենք օգնում, նույն կերպ գտնվում էին բազմաթիվ Արցախցիներ, որ մեկ ցամաք հաց ստանալուց հազար անգամ շնորհակալություն էին ասում… Հիմա հորդորում եմ 5-րդ շարասյան մանկլավիկներին, որ համացանցում մի երկու երևույթի կողմից բոլոր Արցախահայության հասցեին բացասական գրառումները չտարածեն և դրանով կարծիք ձևավորեն, որ Հայ ժողովուրդը ատում է Արցախահայությանը։
Օտարության մեջ երբեմն ապրած հայը կհաստատի, որ երբ օրինակ՝ Մարտունեցին, Շամշադինեցին, Կիրովականցին, Սևանցին, Հոկտեմբերյանցին օտար երկրում մեկի հանդեպ ստորություն են անում, ապա չեն ասում, Վալոդը կամ Մուրադը ստորություն արեցին, խոսքի մեջ ասում են, էս Շամշադինեցիք, կամ էս Կիրովականցիք, կամ էս Երևանցիք էս ինչ սրիկա են, էս ինչ վատն են, բայց դա չի նշանակում, որ դա բոլորին է վերաբերում, հասկացողը հասկանում է, որ խոսքը կոնկրետ էդ անձնավորությանն է վերաբերվում կամ դրա նման մի 5-հոգու, ոչ բոլորին։ Ուստի 5-րդ շարասյանը կհորդորեմ, որ երբ հանրահավաք կամ բողոքի ակցիա են իրականացնում, ապա այն չանվանեն Արցախցիների բողոքի ակցիա, Արցախցիները Հայաստանում 100-հազարից ավել են, իսկ ձեր հանրահավաքներին մաքսիմում 5-10 հազար իսան է, որոնց մեջ երևի 1000 ից ավել Արցախցի էլ չկա։
Միայն էս մեկ լուսանկարում երևում է, որ ռաֆի հովհանիսյան երևույթն է իր փաթեթով, մեկ էլ ձախ կողմում կարմիր շրջանակի մեչ. հհկ-ի կառկառուն ներկայացուցիչներից տիգրան աբրահամյան է իր փաթեթով։ Թե բա Արցախցիները.. Արցախցի երևի էս լուսանկարում 10-հոգի չլինի։
