«Բենթլի»-ի վարորդը ձերբակալվել է․ ինչ է հայտնաբերվել նրա խուզարկությամբ. լուսանկար

Ապրիլի 6-ին Կոտայքի մարզի պարեկները Ջրվեժի Թևոսյան փողոցում սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալել և «Բենթլի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ համայնքային ոստիկանության Գառնիի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 32-ամյա մի երիտասարդի:

Ինչպես հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից, նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկշեղբ դանակ:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ