Պատվերով սպանություններ, թե ականների պայթյունների հետևանք․ ինչո՞ւ է Ադրբեջանը օրակարգ բերել ականազերծման հարցը

Ադրբեջանը կրկին օրակարգ է բերել ականազերծման հարցը՝ պնդելով, թե հայկական կողմի տրամադրած քարտեզները ճշգրիտ չեն, իսկ ականների պայթյունից մարդիկ են զոհվում։

392 թիվն է նշվում, իբր դրանք այն անձինք են, որոնք 2020 թվականի պատերազմից ի վեր զոհվել կամ վիրավորվել են ականների պայթյունից։ Նրանց մեջ, ըստ Ադրբեջանի, կան թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ սահմանապահներ։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնում, որ ականների պայթյունից զոհված անձինք, որոնց մասին խոսում է Ադրբեջանը, իրականում զոհվել են հենց Ադրբեջանի տարածքում տեղադրված ականներից, ոչ թե հայ–ադրբեջանական սահմանին, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը նպատակ ունի հայկական կողմին ներկայացնել որպես երկիր, որը չի ցանկանում գնալ խաղաղության։

Հայաստանն ադրբեջանական կողմին է տրամադրել ականապատ դաշտերի 972 տեղեկամատյաններ՝ ընդ որում առանց նախապայմանների, հիշեցնում է Գրիգորյանը։ Այժմ Հայաստանի կողմից ազնվորեն արված այդ քայլը գնահատելու փոխարեն, Ադրբեջանը նպատակ ունի նսեմացնելու այն։

Ականազերծման հարցը Ադրբեջանը կարող է օգտագործել նաև որպես պատրվակ, որը թույլ կտա ուժ գործադրել Հայաստանի նկատմամբ։ Հայաստանն այս պարագայում պետք է շարունակի ակտիվ աշխատել դիվանագիտական և քաղաքական ոլորտներում, կարևորում է Ստեփան Գրիգորյանը։

Առավել մանրամասն՝ ռեպորտաժում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ