Գոյություն չունեցող դատական ատյանն, ըստ այդմ, Երեւանում ձեւավորում է գոյություն չունեցող ԼՂՀ «լեգիտիմ իշխանություն»․ Աթանեսյան

Հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Երբ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց, որ Սամվել Շահրամանյանը ԼՂՀ-ն լուծարելու մասին հրամանագիր է ստորագրել, ֆեյբուքյան գրառմամբ դիմեցի ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահին, որպեսզի անհապաղ ԳԴ Սահմանադրական ատյանի նիստ գումարի եւ այն առ ոչինչ ճանաչի: Ինձ պատասխանեցին, որ ԼՂՀ Գերագույն դատարանը չի գործում:

Մեկուկես տարի անց պարզվում է, որ այն կա, Սահմանադրական ատյան ունի եւ Արցախի ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրինագիծը, որ ցմահ լիազորություններով է օժտում իրեն եւ Սամվել Շահրամանյանին, ճանաչել է Արցախի սահմանադրությանը չհակասող: Գոյություն չունեցող դատական ատյանն, ըստ այդմ, Երեւանում ձեւավորում է գոյություն չունեցող ԼՂՀ «լեգիտիմ իշխանություն»: Որ ասում էինք սրանք նոր Հայհեղկոմ էլ են ձեւավորելու, չէին հավատում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ