Զինվորի տանը պուրակ-սրճարան է բացվել. շահույթն ուղղվելու է հայրենիքի պաշտպանների խնդիրների լուծմանը

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում բացվել է պուրակ-սրճարան:

Այս մասին հայտնում է կենտրոնը՝ տեղեկացնելով, որ սրճարանի աշխատանքից ստացված ողջ շահույթն ուղղվելու է հայրենիքի պաշտպանների խնդիրների լուծմանը:

Պուրակը կրում է լուսահոգի Մարիոն Դադիկյանի անունը:

«Մարիոն և Ժան Դադիկյանները «Զինվորի տան» բարեկամներն ու նվիրատուներն են:

Ամուսինները ողջ կյանքը բարեգործությանն են նվիրել: Այս աբրեգործությամբ էլ նպաստելու են զինվորական հաշմանդամների տարբեր խնդիրների լուծմանը:

Նորաբաց սրճարանում կաշխատեն նաև Զինվորի տան շահառուներ՝ զինվորական հաշմանդամություն ունեցող անձինք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ