Ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը հարցազրույց է տվել և, խոսելով Գյումրու ընտրությունների ու Մարտուն Գրիգորյանի որոշման մասին, ասել է, որ շատ տպավորված է Մարտուն Գրիգորյանի որոշումից, համարում է, որ նա շրջադարձային ու պատմական քայլ կատարեց՝ դա համարելով նաև իշխանության վերջի սկիզբը:
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։
«Սա ասում է մի մարդ, որը ժամանակին ասում էր, որ մինչև 39 թիվը Հիտլերը լավն էր։ Եվ երկրորդը՝ Պուտինի քաղաքագիտական և ինտելեկտուալ այդ սպասավորների ասած-չասածից, կարծում եմ, վաղուց եկել է ժամանակը, որ մենք չտպավորվենք և դրան նշանակություն չտանք։ Եվ ի վերջո ինչ տարբերություն ինչ է ասում այդ ողորմելին մի երկրից, որի վրա սանկցիաների այնպիսի բեռ է դրված, ինչպիսին չի եղել պատմության մեջ որևէ մեկի նկատմամբ։ Մի երկիր, որի հենց այս պահվածքի համար ատամներն ու ողնաշարը ջարդում են Ուկրաինային դաշտերում և տափաստաններում, և սպասում ենք մինչև վերջ ջարդվելուն»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, շնորհավորելով RT հեռուստաալիքի և Russia Today միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին տարեդարձի կապակցությամբ, իր տելեգրամյան ալիքում գրել է. «Մենք այնքան ընդհանուր բան ունենք՝ երկուսիս մուտքն էլ սիրելի Հայաստան արգելված է։ Ի դեպ, երբևէ չեմ հետաքրքրվել՝ արդյոք Ձեզ է՞լ են ինձ պես արգելել մուտք գործել Ադրբեջան»։
Այս առնչությամբ քաղաքագետն ասաց, որ դրանք չակերտավոր հայերի և հայ ժողովրդի չակերտավոր բարեկամների ինչ-որ մտավարժանքներ են, երևի թե ոչ այնքան սթափ, ոչ մի բանի մասին, մեզանից հեռու, և դա լավ է, որ մեզանից հեռու, առանց մուտքի իրավունքի, և դա շատ ճիշտ որոշում է։
«Ու ես կարծում եմ, որ էլի մարդիկ կան, որոնք այստեղ դեռ ապականում են իրենց ներկայությամբ, նրանց նկատմամբ ևս պետք է նման միջոց կիրառվի։ Դա էլ քննարկման առարկա է։ Մեկն էլ, էլի տենց մի ֆիլոսոկրատ էլ եկել էր ստեղ ու բացատրում էր, թե ով ում հետ ինչ պետք է անի, մի ողորմելի էր դա է։ Ու դա ինչու է Հայաստան մուտք գործում, այստեղ էլ իմ մեջ հարց է առաջանում, մանավանդ առերևույթ, ողջամիտ մտահոգություններ կան, որ ինքը և իր այդ կառույցը նաև առնչություն ունեն Ռուսաստանում ապրող հայերին պատերազմին հավաքագրելու գործում»։
Մանրամասն՝ տեսանյութում
233 դիտում , 1 դիտում այսօր