Անհեթեթ մտքեր արտահայտող, փաստերը խեղաթյուրող հոգևորականը ինչպես կարող է մնալ եկեղեցում. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը

. ««Քոչարյանի վկա» դարձած տերտերը
Նրա ուշքն ու միտքը միայն Սերժ Սարգսյանին վատաբանելն է: Նա մեծ դույլով ջուր է լցնում Նիկոլի ջրաղացին:
Դիտելով իր վերջին հարցազրույցը՝ իրոք զարմանում ես, որ հոգևորական մարդը կարող է այսպիսի ստեր պատմել:
Այս մարդը ստում է՝ ասելով, որ «Սերժ Սարգսյանը ասել է, որ կամ ինքն է լինելու, կամ Նիկոլը կմնա», անամոթաբար միշտ կրկնում է այս միտքը, ինչը երբևէ չի եղել:
Հետևաբար, էսպիսի անհեթեթ մտքեր արտահայտող, փաստերը խեղաթյուրող հոգևորականը ինչպես կարող է մնալ եկեղեցում:
Նման եկեղեցականները, որոնք մտնում են քաղաքականություն, պետք է կարգալույծ արվեն և զրկվեն հոգևորական սանից, հետո թող գան մեզ հետ բանավիճելու: Մենք բոլոր պատասխանները կտանք, բայց՝ քաղաքական դաշտում, քանի որ հոգևոր աշխարհում քաղաքականություն չկա»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ