Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանն անդրադարձել է վերջին օրերին ղարաբաղյան կլանի հայտարարություններին։ Չախոյանի գրառման մեջ մասնավորապես ասվում է․
Փորձ է արվում բռնի տեղահանված ղարաբաղցիների հույզերի վրա խաղալով նորից փողոցներ լցնել՝ նույն ղարաբաղցիներին մսացու օգտագործելով։
Նույն ԼՂ լուծարումը ստորագրողները կեղծ օրակարգով թիրախավորում են ՀՀ պետական ինստիտուտները՝ միաժամանակ անվտանգային սպառնալիքներ ստեղծելով ՀՀ-ի շուրջ։
Հայաստանում չկա և չի կարող գոյություն ունենալ մի շարժում, որը վտանգում է Հայաստանի պետականությունը։
Հայաստանում չկա և գոյություն չունեն ինստիտուտներ բացի ՀՀ պետական ինստիտուտներից։