Իր գործին նվիրված մասնագետի կորուստը անդառնալի է. Ավինյանը՝ շտապ օգնության բժշկի մահվան մասին

 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է երևանում շտապ օգնության մեքենայի վթարի դեպքին, որի ժամանակ բժիշկը մահացել է:

«Այսօր շտապօգնության ծառայության բրիգադը հայտնվել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ։ Ցավալի է հայտնել, որ բժիշկը դեպքի վայրում մահացել է։

Իր գործին նվիրված մասնագետի կորուստը անդառնալի է։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին։

Բրիգադի մյուս անդամը՝ բուժքույրը, այժմ գտնվում է հիվանդանոցում։ Կյանքին սպառնացող վնասվածքներից հետո նա վիրահատվել է, և բժիշկները գնահատում են վիճակը ծանր։ Վարորդը նույնպես հիվանդանոցում է, ստացել է թեթև մարմնական վնասվածքներ»,- գրել է Ավինյանը:

Հիշեցնենք՝ ժամը 05։40-ի սահմաններում Թամանցիներ փողոցում՝ «Գործարանային մետրո»-ի հարևանությամբ «Toyota» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը։

Վթարի հետևանքով վարորդը, բժիշկն ու բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ավելի ուշ հայտնել է, որ, ցավոք, բժիշկը մահացել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ