Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով

Երևանում ապրիլի 8-12-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։

​Մարզերում ապրիլի, 8-ին, 10-12-ին` առանձին շրջաններում, ապրիլի 9-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում՝ հորդառատ։

Ապրիլի 11-ի և 12-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6մ/վ: Ապրիլի 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին գիշերը կնվազի 8-10, ցերեկը՝ 6-8 աստիճանով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ