Ըմբշամարտի ԵԱ. Արման Անդրեասյանը կիսաեզրափակիչում է

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արման Անդրեասյանը (70 կգ) դուրս եկավ կիսաեզրափակիչ։

25-ամյա ըմբիշը քառորդ եզրափակիչում 4-0 հաշվով առավելության հասավ ուկրաինացի Ալեքսեյ Բորուտայի դեմ գոտեմարտում։

Կիսաեզրափակիչում Անդրեասյանի մրցակիցը կլինի վրացի Ակակի Կեմերտելիձեն։ Կողմերը գոտեմարտել են նաև Եվրոպայի նախորդ տարվա առաջնության եզրափակիչում. հայ մարզիկը հաղթել է 7-3 հաշվով ու դարձել չեմպիոն։

Հայաստանի ներկայացուցիչներից քառորդ եզրափակիչում պետք է գոտեմարտի նաև Վազգեն Թևանյանը (65 կգ), իսկ Մանվել Խնձրցյանը (57 կգ), Հայկ Պապիկյանը (79 կգ) և Գուրգեն Սիմոնյանը (97 կգ) պարտվել են մեկնարկում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ