Սերժի կամ Քոչարյանի համայնքապետը «համագործակցություն» բառը չի հասկանում, ՔՊ-ի կադրերից են խոսում. Հովհաննիսյան

Օրեր առաջ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատել էր՝ երկրում կադրային ճգնաժամ է:

Վարչապետը գլոբալ խնդրի մասին էր խոսում, բայց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի խոսքով` կուսակցությունը ևս հետ չի մնացել այդ պրոցեսից։

Վերջինս «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պարզաբանում է՝ կուսակցությունում փորձում են շարքերն ամրացնել գաղափարական իմաստով, որ կուսակցությունը համալրվի մասնագիտական բարձր որակավորում ունեցող անձանցով։

Հովհաննիսյանն ընդգծում է, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը չունի կադրային այն լուրջ ճգնաժամը, ինչպես ընդդիմադիրներն են պնդում։

Ընդհանուր առմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը վարում է այնպիսի քաղաքականություն, որ ունենա որակյալ և արժեքային հենքի վրա գտնվող կուսակցականներ, ասում է Հովհաննիսյանը։ Այս առումով կարևորվում է կուսակցության վարչության անդամների ընտրությունը, սեպտեմբերին ներկուսակցական պայքար կմղվի վարչության ընտրությունների կոնտեքստում։ Նոր անդամները կարող են առաջադրվել կամ ինքնառաջադրվել։

2026 թվականին ընդառաջ Արթուր Հովհաննիսյանը համոզմունք է հայտնում՝ կադրային իմաստով լավ ցուցակ են ունենալու։

Առավել մանրամասն՝ ռեպորտաժում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ