Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառման դեպքի առթիվ դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել

Երգիչ Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառման դեպքի առթիվ Դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են դատախազությունից:

Հիշեցնենք՝ Անի Օհանյանը ապրի 6-ին գրառում էր արել՝ որոշ մանրամասներ հայտնելով իրենց բաժանության պատճառների մասին:

Անին, մասնավորապես, նշել էր, որ ընտանիքում եղել է բռնություն, ծեծ, Անդրեն քանիցս սպառնացել է, որ իրեն կզրկի երեխայից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ