Շվեյցարիայի կառավարությունը կաջակցի Լոռիում և Տավուշում հեղեղների պատճառով փլուզված կամուրջների վերականգնմանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը ողջունել է հյուրերին ու կարևորել Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, ինչպես նաև Շվեյցարիայի կառավարության հետ սերտ համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՏԻՄ ոլորտում բարեփոխումներին ուղղված աջակցությանը, մասնակցային բյուջետավորման և Հայաստանի ենթակառուցվածքների վերականգնման և ամրապնդման վերաբերյալ հարցերին։

Շվեյցարիայի Համադաշնության հետ Հայաստանի համագործակցության շրջանակում Շվեյցարիայի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցություն տրամադրել 2024թ. մայիսի 25-26-ը Լոռու և Տավուշի մարզերում հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղների պատճառով փլուզված որոշ կամուրջների վերականգնման աշխատանքներում։

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ