Մի գրառմամբ ոչնչացրեց Անդրեին․Շահրամանյան

Փաստաբան Անուշ Շահրամանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Անի Օհանյանի գրառումը շատ անսպասելի էր, մի գրառմամբ ոչնչացրեց Անդրեին:

Համարձակ ու հակասական քայլ էր։ Մի կողմից սա կարող է լավ խթան լինել նման իրավիճակում գտնվող կանանց համար, որ դուրս գան անառողջ հարաբերություններից, մյուս կողմից էլ Անին մտել է Անդրեի անձնական տիրույթ և հրապարակում է նրա անձնականը։

Մարդը վստահել ու մտել է անձնական հարաբերությունների մեջ, որտեղ կարող է լինել չար, ագրեսիվ, վատը ու եթե առաջին անգամ բախվում ես դրան պետք է հեռանաս, ոչ ոք քեզ չի ստիպել «երջանիկ» զույգ խաղալ, դուրդ չէր եկել որևէ արարք-պարզապես հեռացիր։

Իսկ բավականին ճանաչված, հարյուր տարվա սիրված երգչի ու պարզապես մարդու անձնական դաշտ մտնելն ու նրան բոլորի առաջ «բացահայտելը», չգիտեմ միանշանակ չի»։

4723 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ