![]()
Ապրիլի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աբովյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Մասնավորապես՝ Աբովյան փողոցում՝ Աբովյան – Աղայան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան փողոց — Սայաթ-Նովա պողոտա խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը, Սայաթ-Նովա պողոտայում՝ Սուրբ Աննա եկեղեցու դիմացից մինչև Սայաթ-Նովա պողոտա-Տերյան փողոց խաչմերուկ կարգելվի մեքենանների կանգառը:
![]()